Լիա ջան, միգուցե մի փոքր ծանոթանաս հարցերիդ, թե չէ ամբողջ եթերի ընթացքում գլուխդ կախ հարց ես կարդում. գրադարանում չես

  • Dec 21, 2022

Հայկական հեռուստաեթերի մասին խոսելը բազմաշերտ է: Մեկ նյութով անդրադառնալ այսօրվա եթերի մարդկանց, թերևս հնարավոր չէ: Բայց starnews-ը որոշել է հերթով խոսել և ներկայացնել այն բացթողումները, որոնք նկատում է:

Դերասանուհի Լիա Զախարյանը այսօր ամենուր է: Կլինի սերիալ, հեռուստահաղորդում, թե բարիլույսյան ծրագիր, Լիան այնտեղ է:

Լիա ջան, միգուցե այդքան զբաղված լինելուդ արդյունքում է, որ չես հասցնում ծանոթանալ հարցերին և տեքստին, որը տրվում է քեզ, բայց սա հեռուստաեթեր է և ոչ գրադարան, որտեղ դու չես կարող ամբողջ ընթացքում գլուխդ կախ կարդալ:

Ավելի լավ է`զբաղվես քիչ գործով, բայց այդ ամենն անես պրոֆեսիոնալ:

Մեկնաբանություն

Որոնում