Լույս աշխարհ է եկել դերասանուհի Էլեն Սարգսյանի առաջնեկը․ ինչ անուն են ընտրել ծնողները փոքրիկի համար

Լույս աշխարհ է եկել  «Վերջին ուսուցիչը» և «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից հայտնի դերասանուհի Էլեն Սարգսյանի և ամուսնու առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Միա։

Նշենք, որ դեռ տարիներ առաջ, խոսելով իր մասնագիտական առաջին քայլերի մասին, Էլենը նշել էր․

«Երբեք չէի մտածի, որ կնկարահանվեմ ֆիլմերում, սերիալներում: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին շատ էի սիրում ռեժիսուրան, ուսանողական կյանքն էլ բավական հետաքրքիր էր, բայց երբ ավարտեցի, հասկացա` երբեք չեմ զբաղվի այդ մասնագիտությամբ:

Սկսեցի ուսումնասիրել հոգեբանություն եւ ընդունվեցի Սլավոնական համալսարան: Հենց այդ ժամանակ ընկերներիցս մեկը հրավիրեց մասնակցելու «Շանթ» ՀԸ-ի սերիալներից մեկի քասթինգին. այնտեղ ներկայացա երկրորդական դերով, որից հետո նկարահանվեցի Առաջին ալիքի նախագծերից մեկում, ու հենց այսպես էլ եղավ մուտքս հեռուստատեսություն»։