Ծիծաղից կմեռնեք, երբ տեսնեք՝ինչպես է պատասխանում Ներսես Ավետիսյանի զանգին բրոկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Nov 14, 2022

Գրիգի՝ «Զանգիր, ասեմ» հաղորդումը մեր օրերում ամենադիտվողներից է։ Նա այնպիսի հարցեր է հնչեցնում, որ իր հյուրերին երբեմն անհարմար իրավիճակի մեջ է գցում։ Այս անգամ նրա հյուրը երգիչ Ներս Ավետիսյանն է։

Ներսես Ավետիսյանին Գրիգը հետևյալ հարցն է հնչեցնում՝Ի՞նչ է տղամարդիկ ֆիլմի 4 վարորդների անունները։

Ներսեսը չի հիշում և հետևաբար մի քանի ընկերների և ծանոթների է զանգում, ովքեր ևս չեն կարողանում պատասխանել։

Գրիգը պատահականության սկզբունքով զանգում է Ներսեսի հեռախոսի մեջ առկա համարներից մեկին՝Բրոկեր Արտակին, ով միանգամից կարողանում է պատասխանել՝<<Վազգեն, Սաքո,Սուրեն, Արամ>>։ Ծիծաղելի իրավիճակը՝ տեսանյութում

Գրիգի՝ «Զանգիր, ասեմ» հաղորդմանը նաև մասնակցել է բլոգեր Մաշը և խայտառակվել։ Բանն այն է, որ հնչեցվել է հետևյալ հարցը․

«2 ձեռքին կա 10 մատ, քանի մատ կա 10 ձեռքին»:

Մաշը զանգի միջոցով փորձել է ստանալ պատասխանը: Նա զանգել է իր ընկերներից Զիրոյանին`վստահ լինելով, որ իրեն կօգնի այդ հարցում:

Ինչպես ասում են`2 ընկեր են, 2 էլ մի խելքի: Զիրոյանը հնչեցնում է 100 պատասխանը, որին ի պատասխան Մաշն ասում է` էդ պատասխանը չի անցել: Այնուհետև Զիրոյանը մտածում և հնչեցնում է «200» պատասխանը: Ինչ խոսք` սկզբում Մաշին թվում է, թե Զիրոյանի պես խելացի չկա և վերջապես նա գտավ պատասխանը, բայց Գրիգի ապշած դեմքը նրան հիասթափեցնում է:

Ինչ խոսք` պարտադիր չէ իմանալ մաթեմատիկայի աղյուսակն ու լինել մաթեմատիկային մոտ, իմանալու համար, որ եթե 2 ձեռքին կա 10 մատ, 10 ձեռքին կլինի 50 մատ:

Հավելենք, որ այս հաղորդման շրջանակներում Մաշը  հայտնիներից միակը չէ, ով խայտառակվել է:

Կառանձնացնենք երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ժամանակ հնչել էր հետեւյալ հարցը. «Թվարկիր Էստոնիայի դրոշի գույները վերեւից ներքեւ»:

Սոնան էլ որոշել էր պարծենալ իր գիտելիքներով, երգչուհին նշել էր. «Էստոնիայի մայրաքաղաքն էլ Տալինն է, հաստատ գիտեմ, հետո չասես՝ չգիտեմ: Լատվիա, Լիտվա, Էստոնիա՝ Պրիբալտիկա: Յույմալան էլ Լատվիայի մայրաքաղաքն է»:

Մեկնաբանություն

Որոնում