Կապշեք, երբ տեսնեք Անգելինա Գասպարյանի գերշքեղ տունն ու բակը

  • May 17, 2023

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը`Անգելինա Գասպարյանը, ով տարիներ առաջ զբաղվում էր երգարվեստով, բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան: Այս անգամ Անգելինան իր սթորիում հրապարակել է իրենց շքեղ բակը:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի տունն ասես պալատ լինի:

Հիշեցնենք, որ Անգելինան վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է մոտ ապագայում քաղաքականությամբ զբաղվել:

Նշենք նաև, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանը, ակտիվ է իր ինստագրամյան էջում։Այսօր վերջինս հրապարակել է հոր մասնակցությամբ տեսանյութ՝գրելով հետևյալը.

<<Ով ուրանում է անցյալը, չունի ոչ ներկա, ոչ էլ ապագա։ Հայր ջան, դու ստեղծել ես հզոր ոստիկանություն, հպարտ եմ ու միշտ հպարտ եմ լինելու>>։

Հավելենք, որ ավելի վաղ Անգելինային հետևորդներից մեկը  հարց էր ուղղել․

«Կա՞ն մարդիկ, ում երբեք չեք ների։ Կամ ումից շատ նեղացած եք»։

Անգելինան հարցին հետևյալ կերպ էր պատասխանել․

«Ես չարություն չեմ պահում երբեք, ովքեր էլ որ վատություն են արել կամ նեղացրել են, միշտ ստանում են ավելի վատ պատասխան՝ կյանքի կողմից, ես բան չեմ անում»։

Մեկնաբանություն

Որոնում