«Կարծես հանցագործություն արած լինեմ»․ Լիլի Մորտոյի խոստովանությունը․ մանրամասներ

Մայրանալուց հետո Լիլի Մորտոյի հրապարակումների մեծ մասը նվիրված են դստերը՝ Ավրորային։ Այս անգամ էլ Լիլին հոլովակ է հրապարակել ու հայտնել, որ փոքրիկին ընդամենը մի քանի ժամով մենակ է թողել ու արդեն մեղքի զգացում ունի։
«Կարծես հանցագործություն արած լինեմ:
Երեկ, առաջին անգամ, մի քանի ժամով Ավրորային թողել էի նյանյայի հետ ու գնացել էի առիթի: Չեմ կարող բացատրել, թե ինչ մեղավորություն էի զգում…
Մայրիկներ ջան, էլ ում մոտ է էդպես եղել»։
Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ, խոսելով ամուսնու հետ ծանոթության մասին, Լիլին նշել էր.
«Ծանոթացել ենք երկնքում. Եգիպտոսից էինք վերադառնում ամեն մեկս մեր ընկերների հետ: Ինքնաթիռում նույն շարքում էինք, մի պահ իրար նայեցինք ու քնեցինք: Երբ վայրէջք կատարեցինք, իր ընկերներից մեկն առաջարկեց մեզ ճանապարհել: Ես լուռ էի ու չէի խառնվում խոսակցությանը. ուզում էի տաքսիով տուն հասնել:
Երեւի մտածում են, որ ես թեթեւսոլիկ եմ, բայց Կապանում էլ լուրջ եմ եղել, երբ տղաները քայլելով հետս տուն էին հասնում, ոչ մեկին ուշադրություն չէի դարձնում, ասես մենակ լինեի: Այդ օրն աղջիկները համոզեցին, որ համաձայնեմ: Պարզվեց՝ արդեն 10 տարի է՝ կողք կողքի ենք ապրում ու իր կլինիկան մեր շենքի հարեւանությամբ է: Նա իր այցեքարտը թողեց, որ ցանկության դեպքում իրենց մոտ յոգայի գնամ, վաղուց մտադրություն ունեի: Չէի էլ մտածում, որ կշփվենք, քանի որ սկզբում իմ ճաշակով չէր, մինչեւ հիմա նեղվում է այդ մտքից: 15 օր անց հիշեցի այցեքարտի մասին, մի անգամ գնացի յոգայի ու այդպես էլ մնացի: Մեծ հարսանիք չենք արել, չեմ սիրում անձնական կյանքը ցույց տալ, ինձ համար ավելի կարեւոր է իրական երջանկությունը»:

















