Կարողա՞ էդ ստավկա դրած փողերը հավաքեիք, «Արգենտինա» գոռալու փոխարեն ԱՐՑԱԽ գոռայիք, հը՞ն… Գայա Արզումանյան

  • Dec 19, 2022

Երգչուհի Գայա Արզումանյանն իր ինստագրամյան էջում հարցով է դիմել իր հետևորդներին, որը չի վրիպել starnews.am-ի աչքից: Գայան մասնավորապես նշել է.

«Ասում եմ`կարողա՞ էդ ստավկա դրած փողերը հավաքեիք, Արգենտինա գոռալու փոխարեն Արցախ գոռայիք, հը՞ն հայեր»:

Հավելենք, որ Գայան մշտապես աչքի է ընկել իր ` Արցախի հանդեպ ունեցած սիրո վառ դրսևորումներով:

Արդեն մեկ շաբաթից ավելի է Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհը շրջափակված է ադրբեջանցիների կողմից:

Այս առիթով շատ հայտնիներ են հրապարակումներ անում իրենց ինստագրամյան էջերում և փորձում իրենց խոսքը հասանելի դարձնել աշխարհին:

Դե իսկ շատ հայտնիներ էլ փորձում են վարել «ջայլամի» քաղաքականություն և չեն խոսում`այդպիսով էլ ավելի քննադատության արժանանում:

Մեկնաբանություն

Որոնում