Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել… Մահացել է Սուրեն Շահվերդյանի հայրը

  • Oct 31, 2022

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյան։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։

Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :

Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:

Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։

StarNews.am-ը ցավակցում է հարազատներին և ընկերներին։

Մեկնաբանություն

Որոնում