Կրկին ամուսնանալ պատրաստվող Գոհար Հարությունյանը հեռացրել է ամուսնու մասնակցությամբ ընտանեկան լուսանկարները. ԲԱՑԱՌԻԿ

  • Dec 05, 2022

Անցած շաբաթ համացանցի քննարկման թիվ մեկ թեման հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելու և կրկին ամուսնանալու ցանկության թեման էր։ Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել էր Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:

Հետևելով Գոհար Հարությունյանի ֆեյսբուքյան էջին՝ երևում է, որ Գոհարը ջնջել է ամուսնու մասնակցությամբ բոլոր լուսանկարներն ու հրապարակումները։

Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատժառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը:

Հավելենք նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ Գոհարն իր ծննդյան արարողության ժամանակ լրագրողի հետ զրույցում նշել էր, որ շնորհակալ է ամուսնուն՝իր ծննդյան օրը կազմակերպելու համար, քանի որ ինքը ժամանակ չի գտել, այդ ամենն արել էր ամուսինը։

starnews.am-ը խոստանում է մոտ ժամանակներս բացահայտել գեղեցիկ ընտանիքի փլուզման և Գոհարի՝ նոր սիրելի ունենալու ցանկության իրական պատճառը։

Մեկնաբանություն

Որոնում