Հայտնի է Գայանե Փայտյանի մահվան պատճառը

  • Oct 27, 2022

Տեղեկացրել ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

StarNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հաղորդավարուհին վերջին օրերին ծանր առողջական վիճակում է եղել, նա վարակված է եղել Կորոնավիրուսով:

Նշենք, որ Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:

Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս:

Մեկնաբանություն

Որոնում