Հայ հայտնիների հուզիչ շնորհավորանքը` Հայոց Բանակի տոնի առթիվ

  • Jan 28, 2023

Հունվարի 28-ը Հայոց Բանակի կազմավորման օրն է: Հայ հայտնիները իրենց սոցիալական էջերում անդրադարձել են օրվա նշանակությանն ու կարևորությանը՝ շնորհավորելով Հայոց Բանակի տոնը։

Սիլվա Հակոբյանը վաղ առավոտյան իր ինստագրամյան էջի սթորիս հատվածում լուսանկար էր հրապարակել ու գրառում արել.

Դերասանուհի Շողեր Թովմասյանը առավոտը սկսել է որդու հետ Եռաբլուր այցելելով։ Դերասանուհին հոլովակ է հրապարակել և հերոսների լուսանկարները ներկայացրել:

Դերասան Սոս Ջանիբեկյանը ՖԲ էջում հրապարակել է հոլովակ դստեր՝ փոքրիկ Անաիսի մասնակցությամբ, որտեղ նա արտասանում է հայոց Զինվորի մասին։

Երգիչ Արամեն կիսվել է դստեր լուսանկարով որտեղ Աննա Մարիան զինվորական համազգեստով է՝«Շնորհավոր տոնդ, հայոց Բանակ»,- գրել էր Արամեն:

Հրաչ Մուրադյանն էլ իր ինստագրամյան էջում տեղադրել է իր ծառայության տարիներից լուսանկար։ Որին կից գրել է հետևյալը`«Տոնդ շնորհավոր, Հայոց Ազգային բանակ»:

Մեկնաբանություն

Որոնում