Հուզիչ տեսանյութ. Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը սպասում են իրենց առաջնեկին

  • Nov 22, 2022

Դերասանուհի Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյանը հրապարակել են համատեղ հոլովակ՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին: «Հրաշքին սպասելով»,- գրված է հրապարակման կից:

Նշենք, որ starnews.am-ը ավելի վաղ հայտնել էր Մարիամ Ադամյանի հղիության մասին:

Նշենք նաև, որ փետրվարի 27-ին տեղի էր ունեցել նրանց հարսանիքը:

Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:

Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:

Մեկնաբանություն

Որոնում