Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը. բացառիկ կադրեր

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը՝ Տարոնը, պարզել են երրորդ երեխայի սեռը։
Ջերմ տեսանյութի միջոցով նրանք հայտնել են, որ որդի են ունենալու։ Զույգի ավագ երեխաները ևս տղաներ են։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, խոսելով կարիերայի վերջին մրցումների մասին, Հռիփսիմեն պատմել էր.
«Փետրվարին, երբ վերջին հավաքներն էին տեղի ունենում, ցավերի պատճառով չէի կարողանում մարզվել:
Ամուսինս` Տարոնը, համոզելով, որ կարող եմ, որ հավատում է ինձ՝ օգնեց հասնել այդ մրցաշարին: Որքան ուժ ունեի ներդրել եմ:
Այն ինչ արեցի այնտեղ, այն կիլոգրամները, որ բարձրացրեցի, նախորդ մեկ ամսում չէի էլ բարձրացրել:
Եվ երբ արդեն հանել էի կոշիկներս ու հրաժեշտ էի տվել ծանրամարտին, չգիտեի, որ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ եմ նվաճել:
Մյուսներն էլ նույն քաշը բարձրացրեցին, բայց քանի որ ես էի առաջինը բարձրացրել, դարձա բրոնզե մեդալակիր»։

















