Հրանտ Թոխատյանը առաջին 2 կանանցից ունեցած որդիների և երրորդ կնոջ ու դստեր հետ է նշել ծնունդը. ԲԱՑԱՌԻԿ

  • Jan 12, 2023

Հունվարի 10-ին հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշում էր իր ծննդյան 65-ամյակը։

Նույն օրը նաև դերասանի որդու ծնունդն էր: Այս առիթով ընտանիքը միասին Թբիլիսիում է նշել կարևոր օրը։

Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, իր ինստագրամյան էջում մի քանի հրապարակում է արել՝ ցույց տալով օրվա հետաքրքիր դրվագները, որոնք առանձնացրել է Starnews

Ինչպես գիտեք` դերասան Հրանտ Թոխատյանի՝ Լուիզա Ներսիսյանի հետ ամուսնությունը թվով 3-րդն է: Մինչ այդ նա ևս 2 անգամ ամուսնացած է եղել և այդ ամուսնություններից զավակներ ունի:

Եվ ինչն է բավականին տարօրինակ նման դեպքերում, Հրանտ Թոխատյանի բոլոր կանայք ու երեխաները ճանաչում են միմյանց ու շատ լավ հարաբերությունների մեջ են իրար հետ: Նրանց սոցիալական ցանցերի էջերում հաճախ կարելի է տեսնել միասին ընտանեկան հավաքույթներից համերաշխ լուսանկարներ:

Եվ ահա վերոնշյալ առիթը ևս մեկ անգամ ապացուցում է նրանց լավ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանի առաջին կինն Արուսիկ Բաղդասարյանն է, նրանք ունեն մեկ որդի`   Արամ Թոխատյանը:

Հիշեցնենք նաև, որ Հրանտ Թոխատյանի 2-րդ կինը հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Իրինա Դանիելյանն է, ում հետ նրանք ևս մեկ որդի ունեն` Հայկը:

Եվ իհարկե` Հրանտ Թոխատյանի վերջին կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նրանք ունեն մեկ դուստր` Լիլիթը:

Մեկնաբանություն

Որոնում