Հանրայինում չգիտե՞ն, որ պատերազմ է… ի՞նչ խղճով են անմոռանալի համերգներ կազմակերպում ու նշում Անկախության օրը

  • Sep 21, 2022

Անկախության օրը Հանրայինում կլինեն անմոռանալի համերգային կատարումներ…

Այո, այո սա Առաջին ալիքի տարածած տեղեկությունն է Սեպտեմբերի 21 ի եթերացանկին վերաբերող:

Нет описания.

Այս հայտարարությունն, իհարկե,հասկանալի ու ըմբռնելի կլիներ, եթե չլիներ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որի հետևանքով ցավոք հայկական կողմն ունեցավ 200 և ավելի զոհ։

Այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվել է, որ հանրապետությունում Անկախության տոնին նվիրված միջոցառումները հետաձգվում են անորոշ ժամանակով։

Այս հայտարարությունը չի հեռացնում այն դեպքում, երբ այս պահին դեռևս կրակոցները չեն դադարում Ներքին Հանդի ու Կապանի ուղությամբ: Եվ վերջապես հայտարարվում է այն դեպքում, երբ դեռ հարյուրավոր ծնողներ չեն գտել ու հողին չեն հանձնել իրենց որդիներին:

 

Հանրայինի գլխավոր պրոդյուսերը` Տիգրան Վիրաբյանը, ոչ միայն հեռու է իր մասնագիտությունից, այլ նաև հեռու է երկրում տեղի ունեցող իրավիճակից, որ չի գիտակցում, որ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ  պետք է մեր հերոսների անունները լինեն, ոչ թե իր պատրաստած համերգները…

Մարդիկ տրամադրություն չունեն որևէ տոն նշելու, աշխատանքի գնալու, բայց  Տիգրան Վիրաբյանը «աշխատում է»… անմոռանալի համերգներ է կազմակերպում ու միգուցե նաև անմոռանալի գումարներ է աշխատում:

 

Մեկնաբանություն

Որոնում