Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

  • Dec 18, 2022

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման:

Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել:

Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ պետք է հանգուցյալին Գերմանիայից Հայաստան տեղափոխման հարցերը կարգավորեն:

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին:

Մեկնաբանություն

Որոնում