StarNews-ը գրել էր այն տեղեկության մասինլ որ դերասան Ռաֆայել Երանոսյանը վթարի մասնակից է:
Դերասանն ինքը որոշել է իր ինստագրամյան էջում խոսել այս մասին`նշելով իր առողջական վիճակը.
«Սիրելի հետևորդներ, զգացված եմ ձեր ուշադրության և անհանգստության համար, փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, ես և մյուս մեքենայի վարորդն ու ուղևորները ողջ և առողջ ենք
Աստված բոլորիս պահապան»,- գրել է դերասանը:
Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։Նա դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։