Մարդիկ գալիս ու գնում են… Տիգրան Մնացականյանի`21 տարով երիտասարդ կնոջ հրապարակումը. նրանք բաժանվե՞լ են

  • Nov 30, 2022

Starnews-ը դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջը՝  Մարիամ Հովհաննիսյանին անդրադառնալու առիթներ ունեցել է: Այս անգամ նա հրապարակում է արել, որը հետաքրքրություն է առաջացրել հետևորդների ցանկում:

Նա հրապարակել է տողեր, որում գրված է` «Մարդիկ գալիս և գնում են, այս է կյանքը»:

Այստեղից շատերը հետաքրքրվել են` արդյո՞ք զույգը բաժանվել է:

Հավելենք, որ Տիգրանի և Մարիամի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն  բաժանվել է կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Նախկին ամուսինները երկու երեխա ունեն` Ռոբերտը և Արինան:

 

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։

 

Մեկնաբանություն

Որոնում