«Մեծ պատմություն սարքեցի ու դուրս եկա». Հակոբ Հակոբյանը՝ «Քարե դարդ»-ի մասին

  • Jun 03, 2023

StarNews-ն արդեն հայտնել էր, որ Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էին Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը։

Խոսելով «Քարե դարդ» սիթքոմի մասին՝ Հակոբն ասել էր, որ դա իր տեղը չէր.

«Ես «Քարե դարդ»-ի Մամուկը չէի, ոչ էլ «Աբելի քույր»-ի Սևակը՝ քյարթու պատգամավորի որդի»։

Հակոբն ասել էր, որ ինքը անգամ չի էլ նայել «Քարե դարդ»-ը։ Նա նշել էր, որ եղել են դեպքեր, երբ իրեն փողոցում մոտեցել են երեխաների ծնողներ կամ պարզապես պատահական մարդիկ ու ասել, որ սիթքոմը նայում են, բայց իրենից նման բան չէին սպասում։ 

«Ե՛վ ֆինանսապես ինձ լավ վարձատրում էին, և՛ հայտնիության առումով նախագիծը շատ լավն էր, բայց էդքանը ինձ քիչ էր, որ ես մնամ էդ նախագծում և ես մեծ պատմություն սարքեցի ու դուրս եկա»,-ասել էր Հակոբը։

Մեկնաբանություն

Որոնում