Մենք էրեխեք չենք ուզում, կգնաք ուրիշ տուն. Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը դիմել են իրենց երեխաներին

  • May 25, 2023

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե միշտ ինստագրամյան հարթակում ցույց է տալիս իր ու իր ընտանիքի առօրյան ու ժամանցը:

Հետաքրքիրն այն է, որ Լիլիթը երբեք չի խուսափում խոսելուց նաև իր խնդիրների, ընտանեկան դժվարությունների մասին և ոչ միայն:

Այս անգամ Լիլիթը ամուսնու և դստեր մասնակցությամբ ինստագրամյան ռիլ է տարածել, որտեղ ամուսիններով խոսում են և «հասկանում», որ էլ չեն ուզում պահել իրենց երեխաներին: Իհարկե տեսանյութը հումորային է, սակայն ինչ որ չափով նաև կրկին անկեղծ:

Տեսանյութը`այստեղ

Հավելենք,  որ մեկ անգամ Լիլիթը պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի իր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ծնողների հետ,  լակոնիկ նշել էր՝ «Շատ լավ»։

Նշենք, որ վերջերս իր հարցազրույցում Լիլիթը խոստովանել էր, որ ամուսնու հետ շատ դժվարություններ են հաղթահարել:Հաղորդավարուհու խոսքով՝ թեև ամուսինն իրենից բարդ բնավորություն ունի, սակայն իրենք կարողանում են հաշտ ապրել:

 

Մեկնաբանություն

Որոնում