Նիկոլական լինելը հոգեկան հիվանդություն է. Աստղ Գալեյան

  • Jan 23, 2023

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝Աստղիկ Գալեյանը, իր ֆեյսբուքյան էջում մշտապես աչքի է ընկնում ակտիվ հրապարակումներով և հակաիշխանական հրապարակումներով:

Հերոսի մայրն այս անգամ կրկին զայրացած է: Բանն այն է, որ վերջին օրերին համացանցում ակտիվորեն բացասական մեկնաբանություններ են գրում իր և ամուսնու մասնակցությամբ տեսանյութերի և հրապարակումների ներքո:

Աստղիկ Գալեյանը, մասնավորապես, գրել է.

«Վերջնականապես համոզվեցի`նիկոլական լինելը հոգեկան հիվանդություն է»:

Նշենք, որ վերջերս Մխիթար Գալեյանի մայրը հուզիչ խոսքերով դիմել էր զոհված որդուն, որը ներկայացնում ենք ստորև:

«Ախր ուրշ կերպ եմ սպասել էս օրվան,մեր բակը,լիքը տարատեսակ քաղցրեղենով բացված սեղան,մեծ տորթ հենց իմ պատրաստածը ոնց միշտ ասում էիր,շոմպայն քո շատ սիրելի,լիքը փուչիկներ,զուռնա դհոլ ու ավտոտնակում քեզ սպասող քո մեքենան վրան մի մեծ բանտ խփած ու ամենակարևորը քեզ սպասող քո հարազատները քո ընկերները…ցավոք Տղես,դու չեկար,չէ դու եկար,բայց ոչ քո ոտքով,քեզ բերեցին մեր տուն եռագույնով պարուրված,քեզ չտեսա էտպել էլ,չգրկեցի,չշոյեցի գանգուրներդ,չհամբուրեցի զույգ աչքերդ ու չասեցի բարի գալուստ Միխս…Մեր տանը լիքը մարդ կար,բայց չասեցին բարի գալուստ,այլ ասեցին մինչ հանդիպում… Տղես հավերժ սպասելու եմ քեզ,սպասելու եմ մեր բաղձալի հանդիպմանը,կներես,կներես,որ մորդ աղոթքները տեղ չհասան,երևի լավ մայր չէի,որ Աստված չլսեց աղոթքս ու խնդրանքս… Երկրային ու երկնային տարածության մեջտեղում կա մի մեծ զգացմունք …ՀԱՎԵՐԺ ԿԱՐՈՏ …»:

Մեկնաբանություն

Որոնում