«Նման ծնողը արժանի է քաշքշոցի ու մի բան էլ ավել»․ ՔՊ-ականը զոհերի մայրերին ասֆալտին գցելու մասին. Politik.am

  • Sep 22, 2022

 

«Նման ծնողը արժանի է քաշքշոցի ու մի բան էլ ավել»․ ՔՊ-ականը զոհերի մայրերին ասֆալտին գցելու մասին. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Այսօր ոստիկանական ուժերը Եռաբլուր զինվորական պանթեոնում բիրտ ուժ կիրառեցին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Թիրախում էին հատկապես կանայք, ում բերետավորները գցում էին ասֆալտին։ Տարածվող կադրերը իսկապես զայրացրել է հանրությանը։

Հնարության բարկության ֆոնին հատկանշական է իշխանության աջակիցների վարքագիծը։ ՔՊ-ական Էդգար Թամարյանը օրինակ իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ ոստիկանները մի բան էլ քիչ են արել ու նա ավելին է սպասում ոստիկաններից։

Հետո այս օգտատերը հեռացրել է իր այս գրառումը և մի նոր գրառում արել, որտեղ զոհերի ծնողներին մեղադրել է ռուսների պատվերը կատարելու մեջ․«Նկատել եք արդյոք որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհվածի ոչ մի ծնող երբեք ոչ մի թթու խոսք չի ասել Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբեք հրապարակային գռեհիկ պահվածք չի ունեցել: Նրանք ծնող չե՞ն։ Չե՞ն ցավում, թե՞ Մոսկվայից հրահանգ չէր իջել սևացնել իրեն հպատակ Սերժ Սարգսյանին»։

ՔՊ-ական Էդգար Թամարյանի էջը այստեղ»

 

Մեկնաբանություն

Որոնում