«Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մարդկանց, ընտանիքիս». Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը

Դերասան Ռաֆայել Երանոսյանը այսօր նշում է ծննդյան տարերարձը։
Օրվա առթիվ՝ նա տոնական տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս: Լավագույնը, որը ամփոփման ընթացքում ինձ միշտ ուրախացնում ա’ իմ սիրած մասնագիտությամբ աշխատանքս ա, իմ էներգիայի աղբյուր սիրելի հանդիսատեսը ու էն հրաշալի ընկերները, հարազատներն ու մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ:
Էս էն ամենն ա, ինչը ստիպում ա հավերժ երիտասարդ մնալ ու չնայել ծննդյան թվանշաններին: Ու հիմա’ կյանքիս կեսին 5 պակաս, ես արձանագրում եմ, որ լցված եմ անսահման էներգիայով’ կյանքիս երկրորդ կեսը նույն եռանդով շարունակելու համար: Իմ նպատակն ա շարունակել մարդկանց ինչ-որ չափով կտրել հոգսերից, ժպիտ ու ծիծաղ պարգևել, դրականը տալ իմ հավերժ սիրուց’ Բեմից: Ու հիմա ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել իմ համահայկական հանդիսատեսին, ինձ շրջապատող մարդկանց, իմ ընտանիքին’ ապրածս 45-ը իմաստավորելու համար:
Անսահման սիրով ու էներգիայով խոստանում եմ, որ գալիք 45-ը ավելի հետաքրքիր ենք անցնելու միասին: Սպասումով, նոր ասելիքով ու մեծ սիրով’ ձեր Ռաֆայել Երանոսյան»։

















