«Շնորհավոր երկնային ծնունդդ, մա՛մ». առանց արցունքների չեք կարող նայել Ռաֆայել Երանոսյանի հրապարակումը

  • Nov 08, 2022

Դերասան և հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է իր մայրիկից մնացած միակ լուսանկարը, որին կից գրել է. «Մայրիկիցս այս մի նկարն ունեմ: Շնորհավոր երկնային ծնունդդ, մա՛մ»:

Տարիներ առաջ Ռաֆայել Երանոսյանը նշել էր, որ իր կյանքի ամենամեծ հարվածը եղել է մայրիկի մահը:Նա հետևյալն էր ասել.

«Մայրիկիս մահը։ Այդ պահին ես չկարողացա լինել նրա կողքին։ Մինչև օրս ինձ մեղադրում եմ, որ, գուցե, այդ օրը մամայիս կողքին լինեի, նա փրկվեր, բայց չկարողացա փրկել իմ մամային, քանի որ այդ օրը կողքին չէի։ Հիմա էլ գերեզմանոց գնալիս մամայիցս ներողություն եմ խնդրում։

Իմ մեջ նստվածք կա, որ, գուցե, ես տանը լինեի, ամեն ինչ ուրիշ կերպ լիներ»,- ասել էր դերասանը:

Մեկնաբանություն

Որոնում