Շվեդիան` «Եվրատեսիլ 2023»-ի հաղթող

  • May 13, 2023

Վայրկյաններ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց  Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը`    583 միավորով:

Երկրորդ հորիզոնականում էր Ֆինլանդիան, երրորդում`Իսրայելը:

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

Մեր երկիրը`ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում, ընդհանուր հաշվով ստացավ 69 միավոր, միայն Վրաստանից և Ալբանիայից ստացավ 10 միավոր, իսկ 8 միավոր`Չեխիայից: 12 միավոր այստեղ մենք չստացանք:

Իսկ հեռուստադիտողների կողմից ստացավ 53 միավոր:

Մեկնաբանություն

Որոնում