Ով է Արամ Մելիքյանի դստեր՝ Ստելլայի սիրելին․ բացառիկ

Ինչպես արդեն հայտնել էինք, Արամ Մելիքյանը դստեր՝ Ստելլայի հետ նոր լուսանկարներ էր հրապարակել ու գրել.
«Կարծես պատրաստվում եմ այս սենց ձեռքը փոխանցեմ իրա կյանքի սիրուն։ Ամբողջ աշխարհի տղաների համար ասեմ, որ իմ կուկլայի սիրտը զբաղված է»։
Արամի այս գրառումը խոսակցությունների տեղիք էր տվել՝ Ստելլայի սպասվող ամուսնության մասին։
Արձագանքելով հետևորդներից մեկի դիտարկմանը, թե շուտ է ամուսնացնում Ստելլային, Արամը պարզաբանել էր.
«Չեմ ամուսնացնում դեռ»։
Արամի հայտարարությունից հետո Ստելլան արդեն չի թաքցնում սիրելի ունենալու հանգամանքը, ավելին, նրա հետ համատեղ տեսանյութ էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում։
Մելիքյանների ընտանիքը դեռևս այլ մանրամասներ չի հայտնել Ստելլայի և սիրելիի՝ Արմենի հարաբերություններից։

















