Ով է «Սուպեր հերոս տատի» ամենաթրենդային երգի հեղինակ բալիկը

«Ես պրոբլեմ չունիմ, իմ կողքին է իմ տատին»…Գյումրվա բարբառով՝ «Սուպեր հերոս» տատիկի մասին այս ռիթմիկ ու զվարճալի երգը վերջին շրջանի ամենաթրենդային կատարումն է դարձել սոցցանցերում։
Օնլայն տիրույթում հայտնի բազմաթիվ բլոգերներ, համացանցի օգտատերեր այս կատարմամբ տեսանյութեր են հրապարակել իրենց սոցիալական էջերում։
Մեկ երգով համացանցը գրաված փոքրիկ երգիչը Արսեն Հարությունյանն է։
«Արսենի տատիկը իսկական Սուպեր հերոս է և միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ վտանգ է տեսնում։ Նա պատրաստ է պատին գամել յուրաքանչյուրին, ով կփորձի վնասել իր սիրելի թոռնիկին՝ ինչպես մեր բոլորի տատիկները»,- նշված է երգի տեսահոլովակի նկարագրության հատվածում։
Ինչպես պարզ է դառնում Արսենի սոցիալական ցանցի էջերից՝ նա ունի երեք տարերք՝ բռնցքամարտ, ֆուտբոլ և երգ։
Թեև Արսենը Հայաստանում չի բնակվում, բայց երգի նման հաջողությունից հետո հայտնել է, որ շուտով ժամանելու է հայրենիք։

















