«Պատահական տեսա հայ կին զինվորականի խոշտանգված նկարը. հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում». Արուսիկ Տիգրանյան

  • Sep 20, 2022

Հաղորդավարուհի և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը հայտնել էր, որ մի քանի օր շարունակ ակտիվ չի լինելու Ինստագրամի իր էջում:

 

Այսօր հաղորդավարուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Որոշեցի, որ պետք է ջնջեմ այն բանից հետո, երբ պատահական տեսա հայ կին զինվորականի խոշտանգված նկարը: Հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում: Պատերազմը հենց սկսվեց՝ կես գիշերին, մամաս գնաց աշխատանքի, իսկ եղբորս հետ մի քանի ժամ չէի կարող կապվել:

Փորձում էի աղջկաս մասին մտածում ու չվատանալ, բայց մինչև եղբորս հետ չխոսեցի, դժվար էինք շնչում ես էլ, աղջիկս էլ»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը:

 

Մեկնաբանություն

Որոնում