Պատգամավոր Հայկ Սարգսյանն ու կինը «թաքուն» երեխա են ունեցել.Բացառիկ մանրամասներ`փոքրիկի ծնունդի մասին

  • Feb 17, 2023

StarNews-ը ամիսներ առաջ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝  Օլյա Հայրապետյանը, հղի է:

Այն, որ Օլկան բավական ակտիվ է համացանցում, նորություն չէ: Նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից:

Նա իր նշանադրության և հարսանյաց հանդիսության կադրերը հրապարակել էր, որոնք էլ ողողվել էին համացանցով մեկ:

Սակայն հետաքրքրականն այն է, որ  Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում հղիի կարգավիճակում:

Նա շատ լավ ձևով կարողանում էր թաքցնել իր հղիությունը: Սակայն, ինչպես միշտ,StarNews-ի աչքից ոչինչ չի վրիպում:

Դե իհարկե մենք մեր լավ աղբյուրների շնոուհիվ իմացել և գրել էինք,որ Օլկան հղի է, սակայն չէինք պատկերացնում, որ հղիությունը թաքցնելու հետ մեկտեղ, նրանք կարող են հմտորեն թաքցնել նաև երեխայի ծնունդն ու այդպես շարունակ:

Եվ ահա StarNews-ը  բացառիկ նորությամբ է ներկայանում:Հայկ Սարգսյանն ու Օլյա Հայրապետյանը ամիսներ առաջ ծնողներ են դարձել: Օլյան Հայկին դուստր է պարգևել, ում անվանակոչել են Լանա:

Նշենք նաև, որ Լանան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 8-ին: Փոքրիկը վերջերս է դարձել 4 ամսական: Ինչ որ չափով և´ տարօրինակ, և´ զարմանալի ենք համարում ծնողների այս տեսակ լռությունն ու խոստանում նաև մոտ օրերս փոքրիկի բացառիկ լուսանկարով հանդես գալ:

Հավելենք, որ այսօր պատգամավորի կնոջ ծննդյան տարեդարձն է:StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:

Մեկնաբանություն

Որոնում