Սիրուշոն առաջին անգամ ցույց է տվել 3 երեխաներին

  • Jan 16, 2023

Երգչուհի Սիրուշոն երեք երեխաների մասնակցությամբ հոլովակ է հրապարակել։ Սիրված երգչուհին դրան կից նաև գրառում է արել.

«Ձեզ հետ կիսվում եմ դրական էներգիայով և սիրով»։

Հավելենք, որ երգչուհին Զաբելի ծնունդից հետո հաճախ է հրապարակում նմանօրինակ հոլովակներ, էդպիսով ուրախացնելով իր հետևորդներին:

Նշենք նաև, որ Սիրուշոն օրեր առաջ էլ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:

Տեսանյութում լսվում էր Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:

«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:

Հավելենք, որ ի տարբերություն որդիների`դստեր դեպքում Սիրուշոյի դիրքորոշումն այլ է: Նա այնքան էլ կարծես դեմ չէ դստերը ծնված օրից հանրային դարձնելուն:

Մեկնաբանություն

Որոնում