«Սիրտս կանգնեց», «հիմա ցավակցե՞նք». Արմուշի նոր հրապարակումը վախեցրել է ընկերներին. ինչ է պատահել

Դերասան, հումորիստ Արմուշը ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ է տարածել ու հայտնել, որ ջնջվել են իր բոլոր նշումներն այն մասին, թե երբ, ում հետ ինչ գործնական պայմանավորվածություն ունի։

Իրեն բնորոշ հումորով՝ Արմուշը բավականին անկանխատեսելի է սկսել խոսել այդ թեմայի մասին՝ տեսանյութին կցելով դուդուկի մեղեդի ու գրըլով «ՏԱՐԱԾԵՔ, ԳՐԵՔ»։

Արմուշի նման հրապարակումից անակնկալի են եկել նաև ընկերները։

Մասնավորապես, Գարիկ Պապոյանը, հրապարակման մեկնաբանությունների հատվածում գրել է.

«Տնաշեն, էդ դուդուկի ձենից ու նախաբանից սիրտս կանգնավ»։

Երգիչ Վաչե Ամարյանն էլ նշել է.

«Վա՜յ, Արմուշ։ Հիմա ցավակցե՞նք էս դուդուկի տակ, թե՞…»։

Տեսանյութը՝ այստեղ։