Սուպեր Սաքոն՝լինելով Լոլայի հետ միասին, մասնակցել է դստեր միջոցառմանն ու նկարվել կնոջ հետ․ ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 29, 2022

Վերջին ամիսներին համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի և նրա նոր սիրելիի՝ Լոլայի անձնական կյանքն է։ Նրանք հաճախ էին միմյանց հետ ճամփորդում, ջերմ ու սիրառատ լուսանկարներ և տեսանյութեր տարածում։

Սուպեր Սաքոն և սիրելին բաժանվել են։ Լուրը հաստատել է Լոլան։

starnews.am-ի աչքից չի վրիպել, որ ամիսներ առաջ, երբ Սուպեր Սաքոն և Լոլան դեռ միասին էին, Սուպեր Սաքոն մասնակցել է դստեր միջոցառմանն ու ընտանեկան նկար արել կնոջ և երեխաների մասնակցությամբ։

Նշենք, որ մեկ անգամ Սուպեր Սաքոն խոսել է իր և կնոջ բաժանման մասին։Սուպեր Սաքոն չի թաքցրել, որ բաժանումը ծանր է տարել, մասնավորապես՝ շատ դժվար է համակարպվել այն մտքի հետ, որ երեխաներին չի կարող ցանկացած պահի տեսնել։ Չնայած դրան՝ ռեփերի կարծիքով ճիշտ որոշում են կայացրել, որը լավ կլինի նաև երեխաների համար։ Ըստ Սաքոյի՝ նախկին կինն իրեն այսօր էլ աջակցում է երեխաների հարցում.

«Նոր տուն էի գնել, գիշերն արթնացա ու ուզում էի էրեխեքիս գրկեի ու տանը չէին։ Հենց էդ պահից հասկացա, որ մի բան հարվածեց։ Կարծես ինսուլտ ու ինֆարկտ լիներ, շունչս կտրվում էր, պանիկայի մեջ ընկա, սկսեցի լացել»։

Ուշագրավն այն է, որ Սուպեր Սաքոն խոստովանել է, որ բաժանումից հետո տարբեր ձևերով է փորձել հաղթահարել դեպրեսիան, այդ թվում՝ խմիչքների, ակումբներ հաճախելու միջոցով։ Մհերի դիտարկմանը՝ արդյո՞ք այլ բաներ էլ է օգտագործել, Սաքոն ասել է, որ ամեն բան էլ եղել է։

«Ես էլ տենց բաների միջով անցա, որ խմես, գնաս ակումբներ, որ ցրվես, բայց ինչքա՞ն կարող ես։ Ամեն ինչ էլ եղել է, ես չեմ թաքցնում։  Ինչքան անես, էդքան խրվելու ես։ Սկսեցի բնությանը մոտ լինել։ Շեղվել էր կապս Աստծո հետ»,-անկեղծացել է ռեփերը:

Ըստ նրա՝ ավելի ուշ հասկացել է, որ այս ձևով այլևս չի կարող շարունակել, նա վերջ է դրել ադ ապրելակերպին։

Մեկնաբանություն

Որոնում