Վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ․․․ Նազենի Հովհաննիսյանի սկանդալային հրապարակումը

  • Nov 24, 2022

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար և հոլովակ՝դրանց կից ավելացնելով խորհրդավոր գրառում․

«Չկա «հանգստություն»: Մարդու գոյության ամեն օրն է պայքար. երևի հենց մարդն է այն «հավերժական շարժիչը», որն այդքան փնտրում են: Պայքար՝ ալարկոտությանդ դեմ, տխրության կամ հուսահատության, պայքար ավելորդ բաներ չանելու և վատ սովորությունների դեմ, պայքար հանուն սիրո կամ կյանքի, հանուն միջավայրիդ առողջության կամ պարզապես տանիք ունենալու), պայքար «ծերության» կամ գուցե մահվան վախը հաղթահարելու համար, պայքար՝ ինքդ դու դառնալու, հետո էլ ինքդ դու՝ մնալու:Պայքար հոսանքին հակառակ մնալով անգամ հաստատուն լինելու և վերջապես այս լղոզվող աշխարհում՝ կին մնալով: Իմ կյանքի իմաստությունը՝ էդ պայքարից ոչ թե հոգնելն է, այլ նոր ուժ ստանալը, այդքան բան:

Հ.Գ. վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ, թե «մտքերս» իմը չեն: Հմմմմմ… հարթ ուղեղին ո՞նց բացատրես, որ ծալքերում են առաջանում մտքեր, ու, որ էդ ակոսներիս մեջ ծնվող Անսպառ մտքերը ընկալելու համար էլ՝ ծալքեր են պետք: Անխելք ու դատարկ, անծալք կինը առնվազն ձանձրալի է, երևի դրա պատճառով են միայն բամբասում, այլ կարողություն չկա»:

Մեկնաբանություն

Որոնում