Վերջին անգամ հայրս ինձ համբուրեց,երբ 6 ամսական էի, 23 տարեկանում կրկին համբուրեց ու գնաց իմ կյանքից. ինչու՞ Իննա Կարապետյանը արտասվեց եթերում

  • Mar 31, 2023

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը
դերասանուհի, երգչուհի Իննա Կարապետյանն է։
Իննան հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի դուստրն է:

StarNews-ը հետևել է զրույցին:

Հաղորդման ընթացքում Իննան խոսեց իր ամուսնությունից՝ նշելով, որ ավելի քան քաղաքակիրթ ձևով է ամուսնալուծվել: Երեխայի հայրը պահում է երեխայի հետ կապն ու հոգ տանում նրա մասին:

Ըստ Իննայի՝ ավելի լավ է, որ իր աղջիկը ծնողներին երջանիկ է տեսնում, թեկուզ ամուսնալուծված:

Իննան խոսեց նաև իր հայրիկի մասին, ով 6 ամսականից Իննային մենակ է թողել: Տարիների ընթացքում Իննան փորձել է հոր հետ պահպանել կապն ու իր նախաձեռնմամբ հրավերներ կազմակերպել:

Երբ 23 տարեկանում հանդիպել է հորը, որպեսզի պատմի, որ պատրաստվում է նշանադրվել, հայրը շատ հանկարծակի համբուրել է Իննային ու խոստովանել, որ վերջին անգամ համբուրել էր նրան 22 տարի առաջ: Ու նույնիսկ այդ խոսքերից հետո հայրը կրկին անհետացել է:

Հաղորդման ընթացքում Իննան անկեղծացավ ու խոստովանեց, որ չնայած հոր բացակայությանը ինքը ներել-չներելու խնդիր չունի ու չի էլ ունենա, քանի որ նա իր հայրն է:

Մեկնաբանություն

Որոնում