Վերջին տարիներին ապրում ենք ողբերգական ժամանակաշրջանում, էս ի՞նչ արին, ո՞նց են տակից դուրս գալու… Նիկոլայ Եղիազարյան

  • Oct 29, 2022

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասան Նիկոլայ Եղիազարյանն է:

Հաղորդման շրջանականերում նա անկեղծացել է`նշելով, որ վերջին տարիներին ապրում ենք ողբերգական ժամանակաշրջանում և շատ բան կա վախենալու:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանի ընտանիքում կորուստ եղավ: Նա կորցրեց իր հայրիկին, որից հետո հետևյալ գրառումը կատարեց:

«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ՝ բառի ամենախոր իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն այդ մտքից։ Թեւաթափ եղա, պա՛պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է՝ ձայն տամ, կգաս, թվում է՝ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…»,-գրել է դերասանը:

Մեկնաբանություն

Որոնում