Վերջին օրերին էջերս հարձակման էին ենթարկվել. Լիլիթ Հովհաննիսյանի անդրադարձը ներկայիս վիճակին

  • Sep 16, 2022

Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին գրելով`

Վերջին օրերին էջերս հարձակման էին ենթարկվել, ու չէի կարողանում մուտք գործել, հիմա կարծես թե կարգավորվեց։ Այս փոստս ավելի շատ իմ արտասահմանցի հետևորդների համար է, ու խնդրում եմ տարածել այն։ Բոլորովին վերջերս ձևավորված և այդ փաստի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Ադրբեջանը միշտ աչքի է ընկել իր հիվանդ երևակայությամբ։ Նրանց համոզել են, թե իրենց շուրջ գտնվող ցանկացած բան պատկանում է իրենց։ Այդ պատճառով, վերջին օրերին կրկին ռմբակոծվում են Հայաստանի գյուղերն ու քաղաքները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Արդյունքում, միայն վերջին օրերին միջազգայնորեն ամրագրված մեր սահմանների պաշտպանության համար մղած պայքարում նահատակվեցին հարյուրավոր իմ եղբայրներն ու հայրենակիցները։ Ադրբեջանը պիտի պատասխան տա իր գործած պատերազմական հանցագործությունների համար։

Ճանաչե՛ք թուլամորթ ագրեսորին։

Մեկնաբանություն

Որոնում