Վերցնել մետաղադրամ, դափնու տերև ու վրան կաթեցնել մոմ․․․ինչպե՞ս անել, որ գալիք տարին բերի մեծ գումարներ․ պայծառատես Անի Գրիգորյանի բացահայտումները

  • Dec 24, 2022

Ամանորի գիշերը առեղծվածային ու կախարդական ժամանակաշրջան է, այդ իսկ պատճառով ավանդույթ կա այն օգտագործել ապագայի շղարշը բացելու համար։ Այս թեմայի շուրջ StarNews.am-ը կապ է հաստատել պայծառատես Անի Գրիգորյանի հետ, ով իր խորհուրդներով է կիսվել։ 

Ինչպե՞ս անել, որ եկող տարին լինի բարուրախ․․․

Եթե ցանկանում եք եկող տարին լինի բարուրախ, ցանկացած մարդ կարող է վերցնել մետաղադրամներ, դրանք լցնել որևէ ափսեի մեջ այնուհետև վառել կանաչ մոմ ու այնպես անել, որ այդ կանաչ մոմի կաթոցը թափվի մետաղադրամների վրա։ Երբ վերջանում է մոմը պետք է այդ մետաղադրամները հավաքել ու պահել պահարանի վերևում, որպեսզի ամբողջ տարին տուն գա գումար ու հաջողություն։ Ցանկալի է, որ այս տարվա գույները՝ մանուշակագույնը, կապույտն ու կարմիրը որևէ ձև լինեն տանը օրինակ՝ սփռոցի տեսքով։

 

Ինչպե՞ս զարդարել տոնածառը, որ այն հաջողություն բերի․․․

Նախ պետք է ամեն տարի գոնե մեկական նոր խաղալիք գնել, կախել տոնածառին ու երազանք պահել։ Շատ ցանկալի է, որ տոնածառի վրա լինեն հրեշտականման խաղալիքներ, քանի որ հրեշտակը միշտ բարի լուր է բերում։

Արդյո՞ք միֆ է Նոր Տարվա գիշերը երազանքը գրել ու հետո վառելու մարդկանց մոտ տարածված ավանդույթը․․․

Չեմ կարող չասել, որ այն միֆ  է, քանի որ ես չեմ հավատում, որ երազանքդ վառելով դու կհասնես դրան։ Ավելի լավ է, որ Նոր Տարվա գիշերը բաժակով ջուր վերցնեն, ջրի վրա 7 անգամ աղոթք ասեն, ասեն Հայր Մեր-ը ու եթե մարդ կա, ով ուզում է տուն ունենա, պետք է ասի, որ տիրոջ օրհնությամբ ուզում է ունենալ իր սեփական տունը, այնուհետև այդ ջուրը թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան այն խմել։ Դա մեծ հաջողություն կբերի, քանի որ բոլորս գիտենք, որ ջուրն ամենաուժեղ հաղորդակցման միջոցն է ու կապն է տիեզերքի հետ։

Ինչպե՞ս անել, որ գալիք տարին բերի մեծ գումարներ․․․

Յուրաքանչյուրը կարող է վերցնել մետաղադրամ ու դափնու տերև, մետաղադրամի վրա քսել մեղր այնուհետև մեղրի վրա կաթեցնել երեք կաթիլ կանաչ մոմի կաթոց և դա պահել դրամապանակում։ Այն մեծ հաջողություն ու գումար կբերի գալիք տարում։

 

 

Ի՞նչ կարող է բերել մեզ նապաստակի տարին․․․

Անպայման պետք է ունենալ տանը խաղալիք նապաստակ ու դնել այն տան որևէ անկյունում։ Նապաստակն այս տարի մեզ  հաջողություն է բերելու ու փառք Աստծո մեզ այս տարի շատ մեծ աղետներ ու դժվարություններ չի սպասվում։  

Ես ուզում եմ 2023 թվականը մտնենք սիրով, ջերմությամբ ու հավատով ու ամենակարևորը թող խաղաղության տարի լինի։ Ամեն մեկս մեր մեջ ունենանք Հիսուս Քրիստոսի լույսը, սերն ու ջերմությունը, ինչպես նաև բոլորիս ներսում թող թևածի հույսը, հավատն ու սերը։

Մեկնաբանություն

Որոնում