Տատ ու թոռ.Սոնա Ռուբենյանի անչափ հուզիչ հրապարակումը

  • Nov 23, 2022

Տեղեկացրել ենք, որ օրերս լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի և նրա ամուսնու`Էմիլի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

Սոնան ծննդատան սենյակից տեսանյութ է տարածել, որում փոքրիկ Մարին իր տատիկի գրկում է:

Հավելենք, որ Սոնային իրենց շնորհավորանքներն էին գրել մի շարք հայտնիներ:

«Մեր Մարին ծնվեց: Օրհնյալ ու երջանիկ լինի իր լույս աշխարհ գալը, միայն սեր ու ժպիտ տեսնի ձագուկը»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Ինչ գծած մռութիկ ունես դու՛: Բարի գալուստ այ սիրուն»,- շնորհավորել է Իննա Խոջամիրյանը:

«Մեր թիմն ավելացավ ևս մեկով»,- գրել է Գարիկ Պապոյանը:

Մեկնաբանություն

Որոնում