Տեսեք` ինչպես է անցել Սոնա Ռուբենյանի դստեր 40 օրականը(ՏԵՍԱՆՅՈւԹ)

  • Dec 31, 2022

Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը դարձավ 40 օրական: starnews-ը ներկայացնում է կադրեր` երգչուհու դստեր 40 օրականից:

Նշենք, որ նորաթուխ մայրիկ Սոնա Ռուբենյանն այն երգչուհիներից է, ով երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց միանգամից անցնում է իր աշխատանքին: Սոնան այս օրերին համերգներով է հանդես գալիս և բուռն գործունեություն ծավալում:

Նշենք, որ օրեր առաջ Սոնա Ռուբենյանի դստեր`փոքրիկ Մարիի 1 ամսականն էր: starnews-ի աչքից չէր վրիպել, որ Սոնան և փոքրիկի մորաքույրն ու հորաքույրը հրապարակել էին 1 ամսական  փոքրիկի լուսանկարը, որտեղ երևում էր նրա շքեղ տորթը:

Նշենք նաև, որ վերջերս երգչուհի Սոնա Ռուբենյանի ծննդյան տարեդարձն էր: Starnews-ը ներկայացրել էր լուսանկարներ, որտեղ Սոնայի նորածին փոքրիկը իր գրկում էր: Սոնայի դուստրը բոդի էր հագել, որի մեջքի  հատվածում գրված էր`«Happy birthday mommy»: Ահա այս կրեատիվ եղանակով Սոնայի դուստրը`Մարին «շնորհավորել էր» մայրիկին:

Մեկնաբանություն

Որոնում