«Քեզ շատ ենք սիրում». Բեն Ավետիսյանի կնոջ ջերմ շնորհավորանքը՝ դերասանին

Դերասան Բեն Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ 

Դերասանը՝ օրվա առթիվ հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ, ընկերների և հարազատների կողմից։ 

Սոցիալական հարթակներում Բենին շնորհավորել է նաև կինը՝ Դիանան.

«Ծնունդդ շնորհավոր Բենս։ Ուզում եմ առողջ լինես ու անհոգ։ Միշտ քո փոքր ընտանիքի կողքին լինես և մեր սերը ավելի ավելանա։ Քեզ շատ ենք սիրում»։

Հավելենք նաև, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Բեն Ավետիսյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ 

Իսկ շատ շուտով կծնվի Բենի և Դիանայի երկրորդ երեխան։ Եվ, ինչպես StarNews-ը բացառիկ կերպով հայտնել էր՝ զույգը տղա է ունենալու։