Քո պաշտպանության կարիքն եմ զգում, միակս ես… Միայն տեսեք` ում են ուղղված Դիանա Գրիգորյանի այս խոսքերը

  • Nov 09, 2022

Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանը հրապարակել է որդու հետ լուսանկար` կից շնորհավորելով նրա տարեդարձը․

«Թանկ է հեռավորության գինը: Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես:

Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ…
Բարի է ծնունդդ,
Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը…

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ: Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից’ Մայրանալուց:

 

Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում …

Բարի տարեդարձ….»:

Հավելենք,որԴիանան բավական փակ է պահում իր անձնական կյանքը:

Թերևս, միայն հայտնի է, որ նա նախկինում ամուսնացած է եղել: Նախկին ամուսինն ԱՄՆ-ում է: Դիանան ամուսնալուծության մասին չի սիրում խոսել:

Մեկնաբանություն

Որոնում