Ձեր գովազդն այստեղ

Բաժանման լուրերից հետո`Ռոմել Սարգսյանի ջերմ հրապարակումը Գևորգ Գրիգորյանի հետ

  • Mar 13, 2024

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է Ռոմել Սարգսյանի հնարավոր բաժանումը: Դերասանուհին և իր ամուսինը պարզապես չեն ցանկանում պատասխանել իրենց բաժանության մասին լուրերին: Ռոմելան առհասարակ լռում է, իսկ ամուսինը նշում, որ չի ցանկանում իր անձնականը քննարկվի համացանցում:

Չնայած այս ամենին`դերասանուհին բավականին ակտիվ է ինստագրամում:

Այս անգամ նա Գևորգ Գրիգորյանի հետ հրապարակում է արել: Վերջին շրջանում հատկապես նրանց անունները համացանցում կապում են միմյանց հետ`կապված նրանց խաղային զուգընկերներ լինելու հետ:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ էլ, մեր աչքից չէր վրիպել, որ Ռոմելայի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ռոմանտիկ լուսանկարն էր:

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորրեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։

Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։

Ռոմելան իր տարբեր խաղընկերների հետ ունեցել է համբույրի տեսարան, սակայն մի առիթով նշել էր, որ դա համարձակության հետ կապ չունի.

«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան կամ դերասանուհի պետք է իր մասնագիտությանը մոտենա ճիշտ կետից և դա համարձակության հարց կամ խնդիր չի։ Այսինքն՝ եթե դու ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն շատ լավ գիտես հետևանքների մասին։ Հայաստանում գուցե դա համարձակություն է, բայց ես իմ տեսակետն եմ ասում որ դա համարձակության խնդիր չի»։

Մեկնաբանություն

Որոնում