Մաշ Իսրայելյանի դստեր գերշքեղ ծննդյան կադրերն ու հայտնի հյուրերը. ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 21, 2023

StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան, պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի գեղեցիկ ընտանիքին։

Այսօր զույգի համար իսկական տոն է։

Գարիկի և Մաշի առաջնեկը այսօր դարձավ 1 տարեկան։

Զույգը դեռ կեսգիշերին ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ շնորհավորելով դստերը։

Արդեն այսօր ընտանիքը շքեղ ու գեղեցիկ խնջույք է կազմակերպել ու նշել դստեր առաջին տարեդարձը։

Մաշը բավական լուրջ է մոտեցել օրվան ու հատուկ ընտրել բոլոր դետալները։

Մաշը և փոքրիկ Աննան երեկոյի ընթացքում երկու զգեստ են կրել, երկուսն էլ նմանատիպ։

Ինչպես և ենթադրելի էր խնջույքին ներկա են եղել շատ հայ հայտնիներ՝ Կարեն Ասլանյանը, Նարե Գևորգյանը, Լիլիթ Բասյանը, Գևորգ Սիրեկանյանը, Գևորգ Մարտիրոսյանն, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու իր նշանածը՝ Քրիստինա Հովհաննիսյանը ու շատ այլ հայտնիներ։
Հայտնի հյուրերը իրենց ինստագրամյան էջերում հրապարակումներ են արել ու կիսվել ուրախ կադրերով։

StarNews-ը շնորհավորում է Գարիկին և Մաշին առաջնեկի ծննդյան առաջին տարեդարձի կապակցությամբ։
Ձեզ ենք ներկայացնում նաև օրվա բացառիկ կադրերը։

Մեկնաբանություն

Որոնում