Ռաֆայել Երանոսյանն ու սիրելին դեռ միասի՞ն են. դերասանն ամուսնանալու՞ է. բացառիկ մանրամասներ

  • Oct 18, 2024

Դերասան Ռաֆայել Երանոսյանի ամուսնության ու սիրելի ունենալ-չունենալու հարցը քննարկվել է միշտ, սակայն վերջին շրջանում՝ առավել մեծ թափով։ 

Վերջին հարցազրույցներից մի քանիսում դերասանը խոստովանել էր, որ սիրելի ունի և սպասում է, որպեսզի բնակարանի վերանորոգման աշխատանքներն ավարտվեն ու ինքը վերջապես ամուսնանա.

«Վստահ եմ, հիմա շատերը նայում են ու ասում`այ տղա ջան, պսակվի,ընտանիքից լավ բան չկա, ճիշտ եք ասում, խոստանում եմ`կգա էդ հրաշալի օրը, և իմ ամենամեծ ձեռքբերումը կլինի իմ ընտանիքը, իմ զավակները, տարիքի հետ մի քիչ ուրիշ ձև ես դառնում: Միշտ լինում են ինչ որ խնդիրներ, բայց  սենց դրել եմ ռելսերի վրա ու ամեն ինչ շատ սահուն ընթանումա: Երբ, որ լինի ընտանիքը, դրա մասին բոլորը կիմանան, բայց հիմա կա մեկը, ում հետ Ռաֆայել Երանոսյանը, Աստված առաջ, կկազմի ընտանիք»,- հարցազրույցներից մեկում նշել էր դերասանը։

Ու, չնայած սրան, վերջին շրջանում Ռաֆայելը չի խոսել անձնական կյանքում եղած փոփոխությունների մասին։ Փոխարենը՝ դերասանն ակտիվ զբաղված է ստեղծագործական գործունեությամբ։ Ինչևէ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը։

Մեկնաբանություն

Որոնում