Ամբողջ գիշեր չի քնել՝ ես ու Լիլոն էլ հետը… Արամ Մելիքյանը նորածին որդու հետ հոլովակ է հրապարակել

  • Oct 18, 2024

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։ 

Արամն ու նրա աղջիկները՝ Էլիզը և Ստելան, ակտիվ կերպով փոքր եղբոր հետ հրապարակումներ են անում։ 

Եվ արդեն մի քանի օր է, ինչ ողջ համացանցը քննարկում է Մելիքյանների ընտանիքում տեղի ունեցած հրաշքը։ 

Մեկ անգամ չէ, որ Արամը նշել է, որ կնոջ հղիությունն իսկական հրաշք է և որ որդու՝ Անրիի ծնունդից հետո Լիլիթը երկու հղիություն է ունեցել, հետո կորցրել է երեխաներին։ Այս անգամ հղիությունը, ապա նաև փոքրիկ Տիգրանի ծնունդը ըսկական օրհնություն է ընտանիքի համար։ 

Հաղորդավարի դուստրը նոր հոլովակ է հրապարակել ու գրել`«Մեր սեր»։ 

Արամ Մելիքյանը նույնպես հրապարակել է մի քանի հոլովակ` նախ շնորհակալություն հայտնելով բոլորին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար, հետո պատմել, որ ինքն ու կինը ողջ գիշեր չեն քնել Տիգրանը նույնպես։

Ընտանիքի նոր հրապարակումներն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։

Մեկնաբանություն

Որոնում