Ձեր գովազդն այստեղ

Ամուսնալուծության լուրերից հետո ինչ հրապարակումներ է անում Գրիշա Աղախանյանի կինը`Շողեր Թովմասյանը

  • Dec 23, 2024

Տևական ժամանակ է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է Գրիշա Աղախանյանի և կնոջ ամուսնալուծության մասին լուրերը, որոնք ո´չ հերքվում, և ո´ չ էլ հաստատվում են նրանց կողմից: Փոխարենը Շողերն իր ինստագրամյան էջում հրապարակում է մեկը մյուսին հաջորդող սեքսուալ հրապարակումներ:

Նշենք, որ տևական ժամանակ է `նրանք միմյանց չեն հետևում ինստագրամյան էջում, իսկ համատեղ լուսանկարներն հեռացված են:

Նշենք, որ ավելի վաղ Ամալյա Հովհաննիսյանի  Look&Face հաղորդման շրջանակներում Գրիշան խոսել էր մի շարք թեմաների մասին, այդ թվում հայ աղջիկների` չափից շատ պլաստիկ միջամտությունների դիմելու, ինչպես նաև տվյալ առիթով իր կնոջ`Շողեր Թովմասյանին ուղղված քննադատությունների մասին:

««Ուտկեք»-ի նման շատ են հա, մարդ պիտի մի քիչ տարբերվի էլի, շատ – շատ են իրար նման, ես միշտ իմ կյանքում փորձել եմ տարբերվել, ընդհանրապես արվեստի մասին եմ խոսում ու նաև կյանքում, փորձել եմ բոլորից տարբերվել: Ես դրա դեմ բան չունեմ, բայց մի անգամ մի աղջկա հարցրի`էդ որ սենց պռոշները, որ հազարավորների պես նմանատիպ ես, հավեսա՞:Օրինակ, ես չէի ուզենա տենց: Ինչ որ օրիգինալ բան անես, որ տարբերվես: Եթե մարդը կա, որպես կինլ ինքն էնքան կա,իրան ոչ վիրահատությունա պետք, ոչ էլ ոչ մի բան, իրան կսիրեն ու կսիրեն: Երբ մարդն իրենից որևէ բան չի ներկայացնում, դիմում ա ինչ որ բաների, որոնք իրան չեն փրկի, որովհետև էդ տեսքով չի էլի, էությամբ պիտի լինի տիպ»:

Գրիշան խոսելով կնոջ`պլաստիկ միջամտությունների դիմելու մասին, նշել էր հետևյալը.

«Ես ինքս եմ ասել, քո դիմագծերը շատ սիրունա ի ծնե, իմաստը ո՞րնա, եթե ավելի լավա նենց, ոնց կաս, ուրիշ բան`եթե ի ծնե ինչ որ խնդիր լինի, ասես հա, փոխես, բայց ես իրան միշտ ասում եմ` ինչիդ ա պետք, էլ իմաստը ո՞րնա, եթե տենց սիրունա, բայց ո՞վա լսում, բայց փորձում ես իմաստուն լինես, ասում եմ ` լավ, ճնշումս չբարձրանա»:

Մեկնաբանություն

Որոնում