StarNews-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդաշարի հերթական եթերին և ինչպես միշտ առանձնացրեց ամենասուր քննադատությունները։
Խոսելով օդի աղտոտվածությունից` Արա Ղազարյանը ցավով նշեց.
«Երբ բոլորը ստուգում էին Լոս-Անջելեսի ամենատարբեր քաղաքների օդի աղտոտվածության մակարդակը, իմ մոտ գաղափար առաջացավ ստուգել Երևանինը ևս։ Պարզվում է` Երևանում օդի աղտոտվածության մակարդակն ավելի վատ վիճակում է գտնվում, քան հրդեհված Լոս Անջելեսինը: Ասում են,որ ամենամեծ մեղքը օդի աղտոտվածության ոչ թե արտանետվող գազերն ու շինարարական փոշին են, այլ Նուբարաշենում անընդհատ այրվող աղբը»։
Մհեր Բաղդասարյանը թեմաի շուրջ խոսեց.
«Պարզվում է օդի աղտոտվածությունը վերահսկում է քաղաքապետարանը, հիդրոօթերևութաբանական և մոնիթորինգի կենտրոնը,ինչպես նաև քաղաքացիները դա փորձում են ճշտել հատուկ հավելվածի միջոցով։
Նրանք էլ փաստում են օդի վտանգավոր կարմիր ցուցանիշը Երևանում»։