Ոնց եմ կարոտել, շուտով կմիանա մեզ… Անահիտ Սիմոնյանի հուզիչ հրապարակումը

  • Oct 03, 2024

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ հանդես էր եկել անկեղծ խոսքով` պատմելով իր և որդու ԱՄՆ տեղափոխվելու, ՀՀ-ում բիզնեսները վաճառելու, ինչպես նաև տվյալ որոշման վրա կանգ առնելու մասին:

«Ինչպես և խոստացել էի`այսօր հոկտեմբերի 1- է, և ես կսկսեմ որոշակի չափով վարել իմ ինստագրամը, Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները, և այո´ ես ընդհանրապես չեմ փոշմանում: Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց, շատ լավ դպրով, ընկերներ ունի, հարմարվել ենք: Իսկ եթե ավելի լուրջ, ես սիրում եմ մշտապես շարժման մեջ լինել: Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ կետում հասկանում ես, որ դու քո առավելագույնն արել ես ու այդտեղ էլ չես կարող բան անել, պետք է ընդլայնվես: Այս պահին ԱՄՆ-ն այդ հնարավորությունը տալիս է: Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը: Այս պահին իմ ու երեխայի «նավի նավապետը» ես եմ: Ես կարծում եմ, որ այս պահին այսպես է պոտէ ու այսպես է ճիշտ, իր ապագայի մասին մտածելով, մեր ապագայի մասին մտածելով: Մենք ժամանակավորապես տվյալ որոշումն ենք կայացրել, ես ինքս եմ պատմում Ձեզ, որ այլ տեղերից այլ հեքիաթներ չլսեք: Իմ խորհուրդը Ձեզ`ապրեք Ձեր կյանքը լիովին երջանիկ: Մենք չունենք 5 կյանք, մենք ունենք 1 կյանք ու պետք է ստանանք մաքսիմումը էդ կյանքից»,-ասել  էր երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Ավելի ուշ Անահիտն իրենց շնիկի մասնակցությամբ կադրեր էր հրապարակել`նշելով, որ շատ կարոտել է և որ շնիկը շուտով  կլինի իրենց մոտ:

 

Մեկնաբանություն

Որոնում