Օրեր առաջ Hraparak.am-ը գրեց այն մասին, որ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր – Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային: Երիտասարդները տևական ժամանակ հանդիպում էին, թեև նրանց հարազատներից ոմանք չէին խրախուսում այդ հարաբերությունները:
Վերջերս Գասպարյանի որդին հանդիսավոր պայմաններում ռոմանտիկ առաջարկություն է արել և աղջիկն ընդունել է առաջարկությունը:
Այս լուրերից հետո StarNews-ը Ձեզ է ներկայացնում բացառիկ հոլովակներ զույգի մասնակցությամբ։
Երեկ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել գերշքեղ հարսանյաց արարողություն։ Վլադիմիր Գասպարյանի որդին և նրա սիրելին՝ Լևոն Տեր – Պետրոսյանի թոռնուհին մասնակցել են խնջույքին։ Երեկոյի ընէթացքում նրանք պարել են և ուրախ ժամանակ անցկացրել մյուս հյուրերի հետ։ Ձեզ ենք ներկայանում զույգի մասնակցությամբ կադրերն ու շքեղ հարսանիքից այլ դրվագներ ևս։