Դերասանուհի Մարջան Ավետիսյանն արդեն մի քանի տարի է` բոլորել է 40 տարեկանը: Վերջինս հաճախ հրապարակումներ չէր անում իր ինստագրամյան էջում, միայն վերջերս ներկայացել է նոր ոճով, որն իրեն սազում է, բայց միևնույն ժամանակ `նոր կերպարն անճանաչելի է դարձրել դերասանուհուն,
Հետևելով վերջին հրապարակումներին` երևում է, թե որքան գեղեցիկ տեսք ունի Մարջանը: Նա արիստոկրատ տեսք ունի:
Հավելենք, որ Մարջանը երբեք էլ չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Դերասանուհին հաճախ է կտրուկ քննադատությամբ հանդես գալիս գործող իշխանության վերաբերյալ: Վերջերս նա նաև հետևյալ գրառումն էր արել.«Ճիշտն ասած էսօր առավոտ ուզում էի գրել կոլեգաներիս «վեր կացեք գնացեք ցույցի, հակառակ դեպքում հաջորդ 10-ը տարիների ընթացքում նկարվելիք ֆիլմերի գլխավոր դերերը ես եմ խաղալու:Էն էլ վախեցա, բա որ հանկարծ բոլորով վեր կենան ու գնան»։
Հիշեցնենք, որ Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում: