Ես փաստացի գերի եմ ընկել Team Telecom Armenia-ի ձեռքը. լրագրող Վահե Մակարյան

  • Oct 20, 2024

Լրագրող Վահե Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է Team Telecom Armenia-ին:

«Team Telecom Armenia, Էլի գժվա՞ք դուք, խարա՞բ եղավ էլի ձեր ծրագիրը: Երեք օր ա` ձեր Team TV-ն նորմալ չի աշխատում, կամ չի միանում առհասարակ, կամ ձայնը կա` պատկերը չկա: Զանգում էլ եմ ձեր կենտրոն, ժամերով պահում եմ` պատասխանող չկա: Չարենցավանում էլ, չգիտես ինչ լոգիկայով, ձեր սպասարկման կենտրոնը շաբաթ-կիրակի չի աշխատում:

Կարո՞ղ ա վերջապես բարի լինեք պատասխանել զանգերին գոնե: Իսկ կարո՞ղ ա դիմենք Ավինյանին` ինքը էս հարցում օգնի, ասենք` մի հատ զանգի Եսայան եղբայրներին, ասի` հետ զանգեն:

Զզվցրիք իսկականից, տենց ամիս չկա, որ ես ձեր մատուցած ծառայությունների հետ խնդիր չունենամ: Օրինակ` հենց հիմա ես զրկված եմ Հանրայինի լուրերն ու Պետրոսի հարցազրույցները դիտելու և «կարևորագույն իրադարձությունների» մասին տեղեկանալու իմ սահմանադրական իրավունքից: Դուք ինձ փաստացի ինֆորմացիոն սովի եք մատնել, մնացել եմ Ֆեյսբուքի գաղջի հույսին: Հիմա ո՞վ ա փոխհատուցելու իմ կրած զրկանքների համար, որ մի քանի օր ա` ես Հ1 չեմ կարողանում նայել!»:

 

Դե իսկ րոպեներ առաջ էլ Վահեն հետևյալն է գրել.

«Ես հիմա փաստացի գերի եմ ընկել Team Telecom Armenia-ի ձեռքը: Առավոտվա գրառումիցս հետո մեսինջերով կապ հաստատեցին հետս, բայց առավոտից չեն կարողանում խնդիրս լուծել: Քիչ առաջ զանգեցի` մի կերպ վերցրին, ու էլի չկարողացան լուծել: Ասի` ուզում եմ հրաժարվել ձեր ծառայություններից, որ ես ձեր կյանքը չուտեմ, դուք էլ իմ նյարրերը չքայքայեք: Ասացին` հարց չկա, կարող եք դիմում գրել, ցանկալի է` հենց տարածքային սպասարկման կենտրոնում: Իսկ հիմա ամենաբոցը` մեր քաղաքի սպասարկման կենտրոնը, որ Beeline-ի օրոք շաբաթ օրերն էլ էր աշխատում, հիմա միայն երկուշաբթիից ուրբաթ է աշխատում, իսկ ես էդ օրերին գործի եմ:

Հիմա հարց` ո՞նց գնամ դիմում գրեմ, որ Ovio-ից լավ առաջարկ կա, իրենցից օգտվեմ, եթե Team-ի Չարենցավանի սպասարկման կենտրոնը, չգիտես ինչ տրամաբանությամբ, շաբաթ օրերին չի աշխատում, մյուս օրերին էլ ես աշխատանքի եմ: Հեռուստացույց էլ չունեմ փաստացի, բայց դա չի խանգարում, որ ամսական ինձնից 9900 դրամ գումար գանձեն:

Եսայան եղբայրներին թողնես` տարբեր էքսպոների ժամանակ ինտելիգենտ դեմքով առաջատար տեխնոլոգիաներից խոսեն, բայց իրենց մատուցած ծառայությունները փաստացի էս պահին ամենավատն են` էդքան արդիականացնելուց և տարին 12 ամիս վերազինելուց հետո նույնիսկ: Անգամ մի սպասարկման գրասենյակ չեն կարողանում նորմալ աշխատեցնել, որ մարդկանց համար մշտապես հասանելի լինի, բայց իրենց հռչակել են առաջատար ընկերություն: Էդ մարդկանց պետք է հիշեցնել, որ 2019-20 թիվ յոթերերորդ սերիայի BMW վարելը (էն Ալենի BMW-ից) դեռ ձեր ատաջատար տեխնոլոգիաներով ընկերություն ղեկավարելու գրավական չէ, ինչքան էլ համարները Team-ի անվան հետ բռնեցնեն, հատկապես, որ էդ BMW-ն էլ ա վաղուց հնացել` մարդիկ արդեն դրա նոր սերունդն են քշում))

#Միակ_կապի_միջոցը
#Մնացել_է_Ֆեյսբուքում
#Իրենց_մասին
#Փոստ_անելը»:

Մեկնաբանություն

Որոնում